18:14  ,  5 փետրվարի, 2016

Էդգար Մանուչարյանն «Ուրալի» հետ դարձյալ կմեկնի Կիպրոս

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի «Ուրալ» ակումբը երկրորդ ձմեռային հավաքը եւս կանցկացնի Կիպրոսում: Փետրվարի 5-ին մեկնարկող հերթական հավաքը կշարունակվի մինչեւ փետրվարի 18-ը: Հիշեցնենք, որ «Ուրալի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Կիպրոսում Եկատերինբուրգի թիմը ստուգողական հանդիպումներ կանցկացնի «Կուբանի» (փետրվարի 9-ին), սերբական «Ցրվենա Զվեզդայի» (փետրվարի 13-ին) եւ Մոլդովայի «Շերիֆի» (փետրվարի 17-ին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում