16:46  ,  5 փետրվարի, 2016

«Չելսին» հրաժարվել է 75 միլիոն եվրոյով վաճառել Օսկարին

Լոնդոնի «Չելսին» հրաժարվել է 75 միլիոն եվրոյով վաճառել բրազիլացի կիսապաշտպան Օսկարին չինական «Ցզյանսու Սայնթիի», հաղորդում է thesun.co.uk-ը:

Չինական ակումբը մտադիր է ամռանը ավելի գրավիչ առաջարկ անգել անգլիական ակումբին:

Հիշեցնենք, որ «Ցզյանսու Սայնթին» 50 միլիոն եվրո է վճարել Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշերայի եւ 33 միլիոն եվրո՝ «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Ռամիրեսի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում