00:33  ,  25 հունիսի, 2012

Եվրո-2012. Անգլիա – Իտալիա. հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի

Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում ընթացող Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ Անգլիա – Իտալիա հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Սա Եվրո-2012-ի առաջին խաղն է, որի հիմնական ժամանկում գոլեր չգրանցվեցին:

Ամբողջ հանդիպման ընթացքում իտալացիներն ավելի տպավորիչ ֆուտբոլ էին ցուցադրում, ունեին խաղային եւ տարածքային մեծ առավելություն, ինչը չկարողացան վերածել գոլերի: Չեզարե Պրանդելիի թիմը մի շարք իրական գոլային ունեցավ, սակայն չկարողացավ գրավել Անգլիայի հավաքականի դարպասը: Հիանալի էր գործում անգլիացիների դարպասապահ Ջո Հարտը:

Խաղի հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին եւ թիմերը ստիպված կլինեն խաղադաշտում անցկացնել եւս 30 րոպե՝ հաղթողին որոշելու համար: Եթե լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվի ոչ ոքի, կնշանակվեն հետխաղյա 11 մետրանոց հարվածներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով