23:51  ,  4 փետրվարի, 2016

Մարկոս Պիզելին՝ դուբլի հեղինակ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին դուբլի հեղինակ է դարձել «Ալ Ռաեդի» կազմում: Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում «Ալ Ռաեդը» հյուրընկալվել է «Ալ Իթիհադին» եւ պարտվել է 2:6 հաշվով:

Պիզելին աչքի է ընկել առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին եւ երկրորդ խաղակեսին ավելացված չորրորդ րոպեին՝ իրացնելով 11 մետրանոցը:

«Ալ Ռաեդը»  10 միավորով 12-րդ տեղում է, «Ալ Իթիհադը» 32 միավորով երրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում