22:18  ,  3 փետրվարի, 2016

Ռոջեր Ֆեդերերը վիրահատվել է

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը Շվեյցարիայում ենթարկվել է ծնկահոդի մենիսկի վիրահատության: Այդ մասին 34-ամյա շվեյցարացի թենիսիստը գրել է ֆեյսբուքյան էջում: Նա վնասվածք էր ստացել անցած շաբաթ, Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչից հետո: Ֆեդերերը 1:6, 2:6, 6:3, 3:6 հաշվով պարտվել էր աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:

Վիրահատությունն անցել է հաջող: Լիարժեք ապաքինման համար Ֆեդերերից կպահանջվի մեկ ամիս: Նա հրաժարվել է Ռոտերդամի եւ Դուբայի մրցաշարերից: Սպասվում է, որ Ֆեդերերի հաջորդ մեկնարկը կլինի մարտին ամերիկյան Ինդիան Ուելսի «Մասթերսում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում