13:07  ,  3 փետրվարի, 2016

NBA. Կոբի Բրայանտի 38 միավորներն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում այս գիշեր անցկացվել են 5 խաղեր: Նախորդ 10 խաղերում պարտված «Լեյքերսը» տանը հաղթել է «Մինեսոտային»: Կարիերայի վերջին մրցաշրջանն անցկացնող Կոբի Բրայանտը «Լեյքերսի» կազմում հավաքել է 38 միավոր՝ ճանաչվելով խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն 

«Նյու Յորք» - «Բոստոն»՝ 89:97 (22:21, 25:24, 18:25, 24:27)

«Հյուսթոն» - «Մայամի»՝ 115:102 (31:31, 29:24, 27:25, 28:22)

«Ֆինիքս» - «Տորոնտո»՝ 97:104 (32:28, 13:24, 26:26, 26:26)

«Պորտլենդ» - «Միլուոկի»՝ 107:95 (27:19, 29:30, 23:24, 28:22)

«Լեյքերս» - «Մինեսոտա»՝ 119:115 (27:26, 39:26, 26:29, 27:34)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում