19:36  ,  24 հունիսի, 2012

Իսպանիայի հավաքականը Եվրո-2012-ի ամենաթանկ թիմն է

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող Եվրո-2012-ի ամենաթանկ թիմն է: Այդ մասին հաղորդում է Sporting Intelligence կայքը, որը հաշվել է Եվրո-2012-ին մասնակցող թիմերի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը:

Իսպանիայի հավաքականի խաղացողների տրանսֆերային արժեքը կազմել է 579.7 միլիոն ֆունտ ստերլինգ: Վիսենտե Դել Բոսկեի թիմի ամենաթանկ խաղացողը կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան է՝ 57 միլիոն ֆունտ ստերլինգ:

Եվրո-2012-ի ամենաթանկ ֆուտբոլիստն է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշիանու Ռոնալդուն, ում տրանսֆերային գինը գնահատվում է 79 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը Պորտուգալիայի հավաքականի ընդհանուր տրանսֆերային արժեքի 27 տոկոսն է:

Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները կազմվել են ըստ Transfermarkt.de կայքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով