18:48  ,  24 հունիսի, 2012

Էյսեբիոն տեղափոխվել է հիվանդանոց

Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Էյսեբիոն հունիս 23-ի գիշերը Լեհաստանի Պոզնան քաղաքում տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Reuters-ը:

70-ամյա Էյսեբիոն իրեն վատ է զգացել, երբ նա Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստների հետ եղել է Օպալենցեի մարզաբազայում: Բժիշկները զննել են Էյսեբիոյին, ինչից հետո պորտուգալացին տեղափոխվել է հիվանդանոց:

Լեգենդար ֆուտբոլիստն այս տարի երրորդ անգամ է տեղափոխվում հիվանդանոց: Նա առաղջական լուրջ խնդիրներ ունի եւ պետք է պարբերաբար բուժննում անցնի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով