10:56  ,  2 փետրվարի, 2016

Ինյեստան` Իսպանիայի լավագույն մարզիկ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան ճանաչվել է 2015 թվականի Իսպանիայի լավագույն մարզիկ, հայտնում է ակումբի կայքը:

Մրցանակաբաշխությունն անցկացվել է Կատալոնիայում: Ինյեստայի մրցակիցները եղել են «Չիկագոյի» բասկետբոլիստ Պաու Գազոլն ու «Յամահայի» մոտոարշավորդ Խորխե Լորենցոն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում նվաճել էր բոլոր հնարավոր տիտղոսները: Ընդհանուր առմամբ, նա 26 տիտղոս է նվաճել կատալոնական ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում