Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ նվաճեց Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը՝ կրկնելով 2010-ի, 2013-ի եւ նախորդ տարվա հաջողությունը:
Նորվեգացի գրոսմայստերը 13 տուրերում հավաքեց 9 միավոր եւ մեկ միավոր առաջ անցավ ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայից եւ չինացի Դին Լիրենից, որոնք բաժանեցին 2-3-րդ տեղերը:
Նախորդ տարի եւս Կարլսենը Tata Steel Chess-ում հաղթել էր 9 միավորով, իսկ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 5.5 միավորով լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ բաժանել էր 9-10-րդ տեղերը:
Tata Steel Chess-2016
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – 9 միավոր
2. Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – 8
3. Դին Լիրեն (Չինաստան) – 8
4. Ուեսլի Սո (ԱՄՆ) – 7
5. Պավել Էլյանով (Ուկրաինա) – 7
6. Անիշ Գիրի (Հոլանդիա) – 7
7. Վեյ Ի (Չինաստան) – 6.5
8. Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – 6.5
9. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – 6
10. Դավիդ Նավարա (Չեխիա) – 5.5
11. Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) – 5.5
12. Մայքլ Ադամս (Անգլիա)՝ 5
13. Լյուկ վան Վելի (Հոլանդիա) – 5
14. Հոու Իֆան (Չինաստան) - 5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում