10:23  ,  30 հունվարի, 2016

«Արարատը» կհանդիպի «Բալթիկայի» հետ

Սոչիում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» հունվարի 31-ին կայանալիք ստուգողական խաղում «Սոչիի» փոխարեն կմրցի Կալինինգրադի «Բալթիկայի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հունվարի 29-ին «Արարատն» անցկացրել է երկու ծանրաբեռնված մարզում, որից հետո  դիտել «ԲՄԱ-Էներգիայի» հետ ստուգողական խաղի տեսագրությունը:

Սոչիում մարզվում եւ խաղում են ոչ միայն ֆուտբոլիստները: Երկրորդ մարզումից հետո տեղի է ունեցել հանդիպում «Արարատի» մարզիչների եւ աշխատակիցների մասնակցությամբ: Համառ պայքարում անցած խաղն ավարտվել է 4:4 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English