01:05  ,  24 հունիսի, 2012

Ալոնսոն՝ Իսպանիա – Ֆրանսիա հանդիպման լավագույն խաղացող

Մադրիդի «Ռեալի» հենակետային կիսապաշտպան Չաբի Ալոնսոն ճանաչվել է Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ Իսպանիա – Ֆրանսիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Ալոնսոյի դուբլի շնորհիվ Իսպանիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց ֆրանսիացիներին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Պորտուգալիայի թիմի հետ:

Պորտուգալիա – Իսպանիա հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով