16:18  ,  27 հունվարի, 2016

Բերբատովը հարցազրույց է վերցրել ինքն իրենից

Հունական ՊԱՕԿ-ի բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովը հարցազրույց է վերցրել ինքն իրենից։ 34-ամյա ֆուտբոլիստը հարցազրույցը տեղադրել է ֆեյսբուքյան էջում՝ հերքելով լուրերը, թե չի ցանկանում խաղալ հունական ակումբում։

«Այս հարցազրույցը տալիս եմ քեզ, այլ ոչ այլ մարդկանց, որոնք գալիս են ինձ մոտ հիմարություններով։ Կամ նրանք, ովքեր ասում են, թե չեմ ցանկանում խաղալ, եւ այդ պատճառով ստացել եմ կարմիր քարտ։ Այդ բոլոր խոսակցություններով ինչ-որ մեկը ցանկանում է վնասել թիմին։

Ճշմարտությունն այն է, որ ես դեռ հաճույք եմ ստանում ֆուտբոլից։ Ես ցանկանում եմ խաղալ, եւ երբ դա տեղի չի ունենում, զայրանում ու տխրում եմ։ Ցանկանում եմ իմ որակներով ու փորձով օգնել ՊԱՕԿ-ին»,- հարցազրույցում ասել է Բերբատովը։

Հիշեցնենք, որ Բուլղարիայի հավաքականի նախկին հարձակվողը 2014-ին «Մոնակոյից» է տեղափոխվել ՊԱՕԿ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում