22:25  ,  23 հունիսի, 2012

Զինեդին Զիդան. Ես ֆրանսիացի եմ

Ես ընդունված եմ իսպանացիների կողմից, սակայն ես առաջին հերթին ֆրանսիացի եմ, հայտարարել է 1998թ. աշխարհի չեմպիոն Զինեդին Զիդանը` նշելով, որ Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի Իսպանիա – Ֆրանսիա հանդիպման ժամանակ բնականաբար ցանկանալու է ֆրանսիացիների հաղթանակը, հաղորդում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ նախորդ հինգ տարիները Զիդանն անցկացրել է Մադրիդի «Ռեալում»: Այժմ նա արքայական ակումբի սպորտային տնօրենն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով