14:53  ,  5 մարտի, 2012

Վարդան Մինասյանը ներկա կլինի Նորայր Մամեդովի խաղին

Վարդան Մինասյանն ապրիլին անձամբ ներկա կլինի հոլանդական «Ցվոլեի» հանդիպմանը եւ կհետեւի հավաքականի նորեկ Նորայր Մամեդովի խաղին: Այդ մասին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարեց ՀՖՖ գրասենյակում ընթացող մամուլի ասուլիսում: 

«Շատ կցանկանայի, որ Նորայրը մասնակցեր հանդիպումներին։ Ես զրուցել եմ Նորայրի հետ եւ նա նշեց, շատ ուրախ է հրավերի հմարար։ Նա նաեւ հայտնեց, որ նոր է ապաքինվել վնասվածքից եւ կցանկանար հավաքականին միանալ լավ մարզավիճակում։ Պատրաստվում եմ ապրիլին անձամբ ներկա լինել «Ցվոլեի» հանդիպմանը եւ հետեւել Մամեդովի խաղին,- նշեց Վարդան Մինասյանը»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Վարդան Մինասյանը նշեց, որ առաջիկա հավաքներին կփորձարկվեն նոր տակտիկական սխեմաներ։

«Հաջորդ հավաքի ժամանակ կփորձակենք նոր տակտիկական սխեմաներ եւ դասավորություններ։ Ինչպես հայտնի է հաջորդ հանդիպումները լինելու է մայիսին եւ հունիսին, սակայն փորձելու ենք խաղ անցկացնել նաեւ օգոստոսին»։

Մինասյանն անդրադարձավ նաեւ դարպասապահների խնդրին։

«Այս պահին ունենք դարպասապահների ցուցակ, որին հետեւում ենք։ Ինչպես հայտնի է, Բերեզովսկին չի մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպմանը եւ պետք է փոխարինող գտնել։ Ընդարնապես որեւէ խաղացողի հավաքական հրավիրելուց կարեւորում ենք երեք չափանիշներ՝ խաղամակարդակ, խաղաոճ եւ հայրենասիրություն։ Եթե այս երեք չափանիշները համապատասխանում են, ամեն ինչ իդեալական է լինում»։

Արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստների մասին Մինասյանը նշեց.

«Չկա այնպիսի հայ ֆուտբոլսիստ, որը դուրս մնա մեր ուշադրությունից։ Մենք հետեւում ենք բոլորին։ Երբ որեւէ ֆուտբոլիստ չի հրավիրվում հավաքական, դա չի նշանակում որ նա վատ ֆուտբոլիստ է։ Ուղղակի այդ պահին նրա խաղաոճը չի համապատասխանում թիմին»,- ամփոփեց Մինասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով