Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունից:
Australian Open-ի երրորդ շրջանում 21-ամյա ռուսաստանցին 2 սեթում պարտվեց աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին, որը 3 գեյմ տվեց մրցակցին: 55 րոպե տեւած մրցախաղում գրնացվեց 6:2, 6:1 հաշիվը:
Քառորդ եզրափակիչում Սերենան կհանդիպի ռուս Մարիա Շարապովային, որը 7:5, 7:5 հաշվով հաղթեց շվեյցարիացի Բելինդա Բենչիչին: Շարապովան դարձավ 21 էյսի հեղինակ՝ սահմանելով անձնական ռեկորդ:
Հիշեցնենք, որ նախորդ 2 մրցախաղերում Մարգարիտա Գասպարյանը հաղթել էր իտալուհի Սառա Էրանիին ու Ղազախստանը ներկայացնող Յուլիա Պուտինցեւային:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:08 , 5 նոյեմբերի
09:37 , 5 նոյեմբերի
09:06 , 5 նոյեմբերի
01:54 , 5 նոյեմբերի
23:41 , 4 նոյեմբերի
22:19 , 4 նոյեմբերի
22:10 , 4 նոյեմբերի
21:07 , 4 նոյեմբերի
20:14 , 4 նոյեմբերի
20:01 , 4 նոյեմբերի