20:08  ,  23 հունիսի, 2012

Եվրո-2012. Ռուսաստանը դարձյալ տուգանվեց

ՈւԵՖԱ-ն 35 հազար եվրոյով տուգանել է Ռուսաստանի ֆուտբոլային միությանը Եվրո-2012-ում ռուսաստանցի ֆուտբոլասերների անկարգությունների համար, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Խմբային մրցաշարի երրորդ տուրում Հունաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ ռուսաստանցի ֆուտբոլասերները խաղադաշտ են նետել ճայտրուկներ եւ ցուցադրել են արգելված բովանդակությամբ պաստառներ։

Եվրո-2012-ի ժամանակ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ֆուտբոլասերների վարքի համար 30 հազար եվրոյով տուգանվել էր Չեխիայի հետ հանդիպումից հետո եւ 120 հազար եվրո՝ Լեհաստանի հետ հանդիպումից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով