00:04  ,  23 հունվարի, 2016

«Բեշիկթաշի» ներկայացուցիչ. Օզբիլիսի հետ կապված ունենք լուրջ ծրագրեր

Ստամբուլի «Բեշիկթաշի» ղեկավարության ներկայացուցիչ Էրդալ Թորունօգուլարին նշել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ կապված թուրքական ակումբը լուրջ ծրագրեր ունի հաջորդ մրցաշրջանում:

«Թեեւ առաջիկա կես տարին Օզբիլիսը վարձավճարով կանցկացնի իսպանական «Ռայո Վալյեկանոյում», սակայն հաջորդ մրցաշրջանում լուրջ ծրագրեր ունենք: Արասը ցույց կտա, թե ինչպիսի ֆուտբոլիստի է «Բեշիկթաշը» ձեռք բերել»,-  Թորունօգուլարիի խոսքը մեջբերում է hurriyet-ը:

25-ամյա ֆուտբոլիստը հունվարի 22-ին բուժզննում է անցել ստամբուլյան ակումբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում