Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը հունիսի 23-ին նշում է ծննդյան 40-ամյակը:
18 տարվա ֆուտբոլային կարիերայի ընթացքում ֆրանսիացի կիսապաշտպանը մասնակցել է 600-ից ավելի հանդիպումների եւ դարձել է 126 գոլի հեղինակ: Զիդանը հանդես է եկել ֆրանսիական «Կանում» (1988-1992թթ.), «Բորդոյում» (1992-1996թթ.), Թուրինի «Յուվենտուսում» (1996-2001թթ.) եւ Մադրիդի «Ռեալում» (2001-2006թթ.):
1994-2006թթ. ընթացքում Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 108 հանդիպում, խփել է 31 գոլ:
Զիդանը երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, հաղթել է Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում: Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի (1998թ.) եւ Եվրոպայի (2000թ.) չեմպիոն:
Լեգենդար ֆրանսիացին երեք անգամ ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (1998, 2000, 2003թթ.): 1997/1998թթ. մրցաշրջանում արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին, իսկ 2001/2002թթ. մրցաշրջանում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացող:
Այս պահին Զիդանը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում