15:10  ,  23 հունիսի, 2012

Ռոյ Հոջսոն. Անգլիացի ֆուտբոլիստներին մեդալ է հարկավոր

Անգլիացի ֆուտբոլիստներին չեն հետաքրքրում պարգեւավճարները, նրանք մտածում են միայն Եվրոպայի չեմպիոն հռչակվելու մասին, հայտարարել է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը:

«Պարգեւավճարները չեն հետաքրքրում ինձ: Մենք եկել ենք այստեղ չեմպիոն հռչակվելու համար: Թիմի ֆուտբոլիստները եւս այդ կարծիքին են: Նրանք փողի մասին ընդհանրապես չեն մտածում: Անգլիացի ֆուտբոլիստներին մեդալ է հարկավոր: Դա ավելի հաճելի է, քան ցանկացած չափի պարգեւավճարը»,- Հոջսոնի խոսքը փախանցում է The Sun-ը:

Բրիտանական լրատվամիջոցների համաձայն՝ Եվրո-2012-ում հաղթելու դեպքում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ազգային հավաքականին կտրամադրի 20 միլիոն ֆունտ ստերլինգ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով