15:25  ,  23 հունիսի, 2012

Ուկրաինացիները ցանկանում են խորովել գուշակ-խոզին

Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի երկրպագուները ցանկանում են խորովել 400 կգ քաշ ունեցող Ֆունտիկ անունով գուշակ-խոզին: Ֆունտիկը Կիեւի ֆան-գոտիի ֆուտբոլային խաղերի գլխավոր գուշակն է: Մինչեւ օրս գուշակ-խոզը ոչ մի հանդիպման արդյունք ճիշտ չի գուշակել: Ուկրաինա – Շվեդիա խաղում նա կանխատեսել էր շվեդների հաղթանակը, իսկ անգլիացիների հետ խաղում՝ Ուկրաինայի հավաքականի հաղթանակը: Ուկրաինացի ֆանատները սկսել են ատել Ֆունտիկին, գրում է «Взгляд»-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայում երկրպագուները ստորագրահավաք էին նախաձեռնել՝ գուշակ-խոզի կյանքը պահպանելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով