13:27  ,  23 հունիսի, 2012

Նասրին կարող է բաց թողնել իսպանացիների հետ հանդիպումը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին կարող է չմասնակցել հունիսի 23-ին կայանալիք Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ Իսպանիա – Ֆրանսիա հանդիպմանը:

24-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ վիճաբանել է «Մարսելի» կիսապաշտպան Ալու Դիարայի հետ: Դիարան դժգոհել է, որ Նասրին մեծ ջանքեր չի գործադրում պաշտպանողական գործողությունների ժամանակ, ինչի հետեւանքով կիսապաշտպանների միջեւ կոնֆլիկտ է առաջացել:

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մտածում է Նասրիին իսպանացիների հետ խաղին մասնակցելուց զրկելու մասին, հաղորդում է Goal.com-ը:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով