11:55  ,  23 հունիսի, 2012

Գերմանացիների ռեկորդը

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչում գնդակին տիրելու տոկոսային հարաբերության ռեկորդ է սահմանել:

Հույների հետ խաղում գնդակին տիրելու տոկոսային հարաբերությանը 78-22 էր՝ հօգուտ գերմանացիների: Մինչեւ այս Եվրոպայի առաջնություններում լավագույն ցուցանիշ գրանցել էր Իսպանիան` 69 տոկոս:

Բացի այդ, Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչում, հաղթելով Հունաստանի թիմին, Գերմանիայի ազգային հավաքականն աշխարհի ռեկորդ սահմանեց: Գերմանացիները 15-րդ անընդմեջ հաղթանակը տարան պաշտոնական հանդիպումներում: Յոախիմ Լյովի թիմը գերազանցեց Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ Իսպանիայի հավաքականների ցուցանիշը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով