Վստահ եմ, որ իր թիմը կհաղթի ֆրանսիացիներին եւ դուրս կգա Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ, հայտարարել է Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:
«Ռիբերին շատ վտանգավոր ֆուտբոլիստ է: Նա կարող է միայնակ վճռել հանդիպման ելքը: Նրա գործողություններից է կախված, թե ինչպես կխաղա Ֆրանսիայի հավաքականը: Սակայն իմ կողմից սխալ կլինի միայն ուշադրությունը սեւեռել Ռիբերիի վրա: Եթե մեր պաշտպանությունը մեծ ուշադրություն դարձնի Ռիբերիին, կարող են շատ վտանգավոր գործել Նասրին ու Բենզեման: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ մենք կհաղթենք շատ ուժեղ մրցակցին եւ դուրս կգանք կիսաեզրափակիչ»,- Դել Բոսկեի խոսքը փոխանցում է Bild-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում