10:39  ,  23 հունիսի, 2012

Էշլի Քոուլ. Անգլիայի հավաքականը 11 կատաղած բուլդոգների հավաքածու է

Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի ազգային հավաքականի 31-ամյա պաշտպան Էշլի Քոուլն անդրադարձել է Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ իտալացիների հետ հանդիպմանը:

«Անգլիայի հավաքականը 11 կատաղած բուլդոգների հավաքածու է: Մենք երբեք չենք հանձնվում եւ միշտ օգնում ենք միմյանց խաղադաշտում: Ես 97 հանդիպում եմ անցկացրել Անգլիայի հավաքականում, եւ Եվրո-2012-ի եզրափակիչը 100-րդը կլինի: Մենք պատրաստ ենք իտալացիների հետ հանդիպմանը: Վստահ եմ, որ կիսաեզրափակիչ դուրս կգանք: Ես հաղթել եմ Չեմպիոնների լիգայում եւ անգլիական Պրեմյեր լիգայում, եկել է ժամանակը, որ նույնն անեմ նաեւ Եվրոպայի առաջնությունում»,- Քոուլի խոսքը փոխաանցում է The Sun-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի 1/4 եզրափակիչի՝ Անգլիա – Իտալիա խաղը կկայանա հունիսի 24-ին Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով