09:33  ,  23 հունիսի, 2012

Իսպանիա – Ֆրանսիա. բուքմեյքերների կարծիքը

Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչ Իսպանիա – Ֆրանսիա զույգում William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետները ֆավորիտ են համարում իսպանացիներին:

Աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոնների՝ կիսաեզրափակիչ դուրս գալու գործակիցը 1.36 է, իսկ Ֆրանսիայի թիմինը՝ 3:

Հանդիպման հիմնական ժամանականում իսպանացիների հաղթանակը գնահատվում է 1.8 գործակցով, իսկ ֆրանսիացիներինը՝ 5: Ոչ ոքիի գործակիցը 3.3 է:

Խաղը կկայանա հունիսի 23-ին Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոնում: Մեկնարկը Երեւանի ժամանակով 22:45-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով