09:46  ,  23 հունիսի, 2012

Եվրո-2012. Մեսին երկրպագում է իսպանացիներին

Չեմ հետեւում Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող Եվրո-2012-ին, բայց երկրպագում եմ Իսպանիայի թիմին, հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:

«Պետք է խոստովանեմ, որ չեմ հետեւում Եվրոպայի առաջնության հանդիպումներին, սակայն ես երկրպագում եմ Իսպանիայի հավաքականին: Այդ թիմում հանդես են գալիս իմ ակումբակիցները: Նրանք աներեւակայելի ֆուտբոլիստներ են եւ իզուր չէ, որ Իսպանիայի հավաքականը մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն է»,- Մեսիի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով