01:00  ,  23 հունիսի, 2012

Օզիլը՝ Գերմանիա – Հունաստան հանդիպման լավագույն խաղացող

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը ճանաչվել է Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ Գերմանիա - Հունաստան (4:2) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հույների հետ խաղում գերմանացի կիսապաշտպանը գոլի հեղինակ չդարձավ, սակայն երկու գոլային փոխանցում կատարեց եւ աչքի ընկավ գրագետ գործողություններով:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Բունդեսթիմի մրցակիցը կլինի Անգլիա – Իտալիա զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով