23:34  ,  22 հունիսի, 2012

Գերմանիա – Հունաստան՝ 1:0 (առաջին խաղակես)

Գդանսկի PGE Arena ստադիոնում ընթացող Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի՝ Գերմանիա – Հունաստան հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց գերմանացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Առաջին խաղակեսում Յոախիմ Լյովի թիմը բացահայտ առավելություն ուներ եւ բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց Հունաստանի հավաքականի դարպասի մոտ: Հույների դարպասապահ Միխալիս Սաֆիկիսը հիանալի էր գործում, սակայն 39-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի ավագ Ֆիլիպ Լամը գեղեցիկ հարվածով գրավեց Հունաստանի թիմի դարպաստ՝ խփելով առաջին խաղակեսի միակ գնդակը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով