00:26  ,  23 հունիսի, 2012

Ուկրաինայի խորհրդարանում պահանջում են քրեական գործ հարուցել Պլատինիի դեմ

Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յուրի Կարմազինը երկրի գլխավոր դատախազությունից պահանջել է քրեական գործ հարուցել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի դեմ, հաղորդում է nr2.ru-ն:

Կարմազինի կարծիքով, Անգլիայի հավաքականի դարպասը Ուկրաինայի գոլը չհաշվելը զգալի վնաս է հասցրել Ուկրաինայի միջազգային հեղինակությանը:

Պատգամավորը նշել է, որ մրցավարները դիտավորյալ չեն գրանցել գոլը` առաջնորդվելով կոռուպցիոն շահերով:

Նա նաեւ պահանջել է ՈւԵՖԱ-ի նախագահին անցանկալի անձ հայտարարել Ուկրաինայում եւ թույլ չտալ նրան ներկա լինել Եվրո-2012-ի եզրափակիչ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Անգլիայի եւ Ուկրաինայի հավաքականների խաղում 1:0 հաշվով հաղթեցին անգլիացիները: Հանդիպման հունգարացի մրցավար Վիկտոր Կաշաին չհաշվեց Ուկրաինայի հավաքականի խաղացող Մարկո Դեւիչի գոլը: Մրցավարները չնկատեցին, որ գնդակը հատել էր դարպասային գիծը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով