22:44  ,  22 հունիսի, 2012

«Լիվերպուլի» երկրպագուին արգելվել է չորս տարի ներկա լինել թիմի խաղերին

Ուելսի Բարմուտ քաղաքի դատարանի որոշմամբ, անգլիական «Լիվերպուլի» 58-ամյա երկրպագու Ֆիլիպ Գենոնին արգելվել է չորս տարի ներկա լինել ակումբի եւ Անգլիայի հավաքականի հանդիպումներին։

Պատճառը ֆուտբոլասերի ռասիստական դրսեւորումներն են «Մանչեսթեր Յունայթեդի» սեւամորթ պաշտպան Պատրիս էվրայի դեմ։ Անգլիայի գավաթի խաղարկության «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման (2։1) ժամանակ Գենոնը կապիկներին բնորոշ շարժումներ է արել եւ ձայներ է հանել՝ հայտնվելով հեռուստակադրում։

Ֆուտբոլասերին արգելվել է գտնվել Լիվերպուլի կենտրոնում ակումբի հանդիպումներից չորս ժամ առաջ եւ հետո։ Գենոնը նաեւ 480 ֆունտ ստերլինգ տուգանք պետք է վճարի, հաղորդում է BBC-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով