22:25  ,  22 հունիսի, 2012

Սինձի Կագավան չորս տարվա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Սինձի Կագավան Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ կնքելով չորս տարվա պայմանագիր։

«Մարտահրավեր է, որին սպասում եմ անհամբերությամբ։ Անգլիայի Պրեմյեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» մեծագույն ակումբ է։ Ես անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կմիանամ թիմին եւ կսկսեմ խաղալ»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Անգլիայի 19-ակի չեմպիոն ակումբի կայքը։

Գործարքի գումարը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն տարբեր գնահատականներով, այն կազմում է 15 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով