21:47  ,  22 հունիսի, 2012

Միքայել Լաուդրուպ. Ռոնալդուն կատարյալ ֆուտբոլիստ է

Լիոնել Մեսին եւ Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներն են, բայց նրանք շատ տարբեր են, «Բարսելոնայի» եւ «Ռեալի» առաջատարների վերաբերյալ կարծիք է հայտնել անգլիական «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը:

«Պորտուգալացին` կատարյալ ֆուտբոլիստ է: Նա ունի իդեալական ֆիզիկական տվյալներ, երկու ոտքով խփում է, գլխով հրաշալի է խաղում եւ շատ արագ է. մի խոսքով, նա ամեն ինչ ունի: Բայց խնդիրն այն է, որ Մեսին մնում է Մեսի:
Առանց արգենտինացու Ռոնալդուն կարող էր դառնալ տասնամյակի լավագույն ֆուտբոլիստը: Թեպետ, ես կարծում եմ, որ նրանք միմյանց ավելի ուժեղ են դարձնում, որովհետեւ նրանք թիմային պայքարից բացի ունեն նաեւ իրենց սեփական մրցակցությունը:
Ինձ համար լավագույնը նախկինի պես շարունակում է մնալ Մարադոնան, սակայն ես հասկանում եմ, թե ինչու հաջորդ սերնդի մարդիկ պետք է ասեն, որ Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է»,- Լաուդրուպի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով