21:32  ,  22 հունիսի, 2012

Յուրգեն Կլինսման. Պորտուգալիան կարող է դառնալ Եվրոպայի չեմպիոն

Կրիշտիանու Ռոնալդուն համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է, նա բացառիկ է, Ռոնալդուն Մեսիի եւ միգուցե Չավիի կամ Ինյեստայի հետ աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, հայտարել է Յուրգեն Կլինսմանը։

«Ինձ հետաքրքիր է, թե կարո՞ղ են Ռոնալդուի թիմակիցները իրենց վրա վերցնել պատասխանատվությունը: Իմ կարծիքով, Պեպեի, Նանիի եւ Մոուտինյուի կարգը բավականացնում է դրա համար։ Այդ դեպքում Պորտուգալիայի հավաքականը կարող է դառնալ Եվրոպայի չեմպիոն»,- նշել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Յուրգեն Կլինսմանը` անդրադառնալով այն հարցին, թե որ դեպքում Պորտուգալիան կարող է հաղթել Եվրո-2012-ում, տեղեկացնում է BBC-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով