21:18  ,  22 հունիսի, 2012

Ֆրանսիական «Ստրասբուրգը» վաճառվել է մեկ եվրոյով

1978/79թթ. մրցաշրջանի Ֆրանսիայի չեմպիոն «Ստրասբուրգը» փոխել է սեփականատիրոջը: Մի խումբ ներդրողներ` ակումբի նախկին խաղացող Մարկ Կելլերի գլխավորությամբ «Սրտասբուրգի» նախկին սեփականատեր Ֆրեդերիկ Սիտերլեից գնել են նույնանուն քաղաքի թիմը ընդամենը մեկ եվրոյով:

Դեռ չորս տարի առաջ Ֆրանսիայի Առաջին դիվիզիոնում հանդես եկած «Ստրաբուրգն» այժմ իր պատմության լավագույն ժամանակները չի ապրում: Բացի մարզական անհաջողություներից, թիմին հետապնդում են նաեւ ֆինանսական խնդիրները: «Ռասինգը» (թիմի պաշտոնական անվանումը) արդեն կորցրել է պրոֆեսիոնալ կարգավիճակը: Գարնանը թիմին սպառնում էր սնանկության եւ կազմալուծման վտանգը, գրում է francefootball.fr-ն։

Թիմին օգնության է հասել նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր տնօրեն Մարկ Կելլերը`  գործընկերների հետ: Խորհրդանշական գումարի դիմաց գնելով «Ստրասբուրգը»՝ նոր սեփականատերերը մտադիր են լուրջ ներդրումներ անել ենթակառուցվածքների մեջ եւ մարել պարտքերը, որոնք կազմում են մոտ 15 մլն եվրո: Միայն այդ քայլերից հետո կընդունվի ակումբը ոտքի կանգնեցելու ծրագիր:

«Ռասինգ Ստրասբուրգը» հիմնադրվել է 1906-ին: Ակումբը 1979-ին հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն, եւս երեք անգամ` 1951, 1966 եւ 2001 թվականներին նվաճել է Ֆրանսիայի գավաթը: 1999 եւ 2005թթ. «Ստրասբուրգը» նվաճել է Ֆրանսիայի լիգայի գավաթը:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով