Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի թեկնածու, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան առաջարկում է կազմակերպությունը կիսել երկու անկախ հատվածների, որպեսզի վերադարձվի վստահությունը համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմնի նկատմամբ:
Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող շեյխ Սալմանն առաջարկում է առանձնացնել կառավարման մարմինը ֆուտբոլային հարցերով զբաղվող ստորաբաժանումներից: Ֆինանսական հոսքերով զբաղվող մարմինը կլինի առանձին եւ կվերահսկվի մյուս մասի կողմից:
«Միայն տարանջատելով ֆինանսավորման ներգրավման եւ բաշխման գործընթացները՝ հնարավոր կլինի վերածնել ՖԻՖԱ-ն եւ վերականգնել հեղինակությունը»,- շեյխ Սալմանի խոսքը մեջբերում է reuters-ը:
ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը փետրվարի 26-ին է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում