20:58  ,  22 հունիսի, 2012

ՈւԵՖԱ-ն թույլատրել է «Ֆեներբահչեին»

ՈւԵՖԱ-ն թույլատրել է «Ֆեներբահչեին» հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում։

Կառուպցիոն սկանդալի պատճառով ակումբն անցած մրցաշրջանում զրկվել էր եվրագավաթների խաղարկություններին մասնակցելու հնարավորությունից։ Պայմանավորված հանդիպումների մասնակցելու մեղադրանքով ակումբի նախագահ Ազիզ Յիլդիրիմի դեմ քրեական գործ էր հարուցվել։

Թուրքիայի ավարտված առաջնությունում «Ֆեներբահչեն» գրավեց երկրորդ տեղը եւ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով