14:17  ,  30 դեկտեմբերի, 2015

«Ստալը» սկսել է լուծարվել

Դնեպրոձերժինսկի «Ստալը» սկսել է լուծարվել: Նման որոշում է կայացվել «Ստալ» կազմակերպության ժողովում, հաղորդում է «Футбол-Арена»-ն:

Հիշեցնենք, որ «Ստալի» նախագահ Վարդան Իսրայելյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական ակումբը չի լուծարվելու: «Ստալում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Ռումյան Հովսեփյանը:

Ուկրաինայի առաջնությունում Դնեպրոձերժինսկի թիմը 16 խաղից հետո ունի 16 միավոր եւ զբաղեցնում է 9-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում