19:51  ,  29 դեկտեմբերի, 2015

Տիտո Ռամալյո. Հայ ֆուտբոլիստներն ավելի շատ ուժեղ են եւ ագրեսիվ, քան տաղանդավոր

Մեզ համար շատ հաճելի է այն, թե ինչպես մեզ ընդունեցին «Բանանցում», թե որքան հեշտ մենք ներգրավվեցինք հայ հասարակության մեջ և Երևանում: Այս կոսմոպոլիտ և մեծ քաղաքն արժե բացահայտել: Մեզ շատ լավ ենք զգում Երևանում:

Այս մասին ասել է «Բանանցի» իսպանացի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն La Voz de Galicia-ին, փոխանցում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Հայկական ֆուտբոլում գերակշում է ֆիզիկական, ուղիղ ու անհատական խաղը: Շատ տեղ կա աճելու տակտիկայի եւ ֆուտբոլի կազմակերպման առումով: Ֆուտբոլիստներն ավելի շատ ուժեղ են եւ ագրեսիվ, քան տաղանդավոր, ինչը խնդիրներ է առաջացնում հաջողությունների հասնելու հարցում:

Հայկական այն թիմերը, որոնք խաղում են եվրագավաթներում եւ նախնական փուլի արգելքներ են հաղթահարում, կարելի է համեմատել Segunda division-ի (երկրորդ դիվիզիոն) ցածր տեղերում գտնվող թիմերի հետ կամ Segunda B-ի (երրորդ դիվիզիոն) առաջատար թիմերի հետ: Հայաստանը մի երկիր է, որը շատ առաջընթացի կարիք ունի բոլոր մակարդակներում, քանի որ ֆուտբոլը զարգանում է ոչ միայն խաղադաշտում, այլեւ դրա սահմաններից դուրս: Զարգացման կարիք ունեն շատ բաներ, որոնք ազդում են ֆուտբոլիստների, մարզիչների եւ այլ մասնագետների զարգացման վրա: Բայց լավ է այն, որ կա փոփոխություններ կատարելու ցանկություն»,- ասել է Տիտո Ռամալյոն։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը հոկտեմբերի է գլխավորել «Բանանցը»։ Նա երկար տարիներ աշխատել է Լա Կորունիայի «Դեպորտիվոյի» համակարգում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով