18:16  ,  29 դեկտեմբերի, 2015

Արտոնագրից զրկված միասեռական թուրք մրցավարը կստանա փոխհատուցում

Ստամբուլի դատարանը Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային պարտավորցրել է փոխհատուցել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ֆուտբոլային մրցավար Հալիլ Իբրահիմ Դինչդագին, որը զրկվել էր Թուրքիայում մրցավարությամբ զբաղվելու իրավունքից 2009-ին, հաղորդում է The Guardian-ը։

Մրցավարը հեռուստաեթերում հայտարարել էր միասեռական լինելու մասին, ինչից հետո զրկվել էր մրցավարական արտոնագրից։

Ստամբուլի դատարանի որոշմամբ, Դինչդագը կստանա մոտ 9 հազար եվրո փոխհատուցում։ Մրցավարը դատական հայցում ֆեդերացիայից պահանջել էր 40 հազար եվրո։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում