20:22  ,  22 հունիսի, 2012

Լորան Բլան. Տղաներ, ամեն ինչ կարգին է

Ֆուտբոլիստները նյարդային մարդիկ են: Նրանք հաճախ իրենց թույլ են տալիս ավելորդ զգացմունքայնություն: Ես` որպես մարզիչ, ստիպված եմ լինելու հանգստացնել. տղաներ, ամեն ինչ հանգիստ է, ամեն ինչ լավ է: Բայց շվեդների հետ խաղից հետո շատ խոսքեր եղան, շատ զգացմունքներ: Զարմանալի է, բայց վերջին երկու տարում առաջին անգամ է նման արտահոսք լինում լրատվամիջոցներ, նշել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը` մեկնաբանելով Շվեդիայի հետ հանդիպումից հետո հանդերձարանում թիմի խաղացողների միջեւ վիճաբանության մասին լուրերը, տեղեկացնում է Sovsport.ru-ն:

Ավելի վաղ նշվել էր Սամիր Նասրիի եւ Ալու Դիարայի միջեւ վեճի մասին, նաեւ, որ Բեն Արֆան Լորան Բլանին խնդրել է իրեն բաց թողնել հավաքականից, քանի որ չի ցանկանում նստել պահեստայինների նստարանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով