15:22  ,  29 դեկտեմբերի, 2015

Եվգենի Լովչեւ․ Յուրա Մովսիսյանը չի համապատասխանում Ալենիչեւի ֆուտբոլին

Ռուսական Sovsport.ru-ի վերլուծաբան ու Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Եվգենի Լովչեւն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի խաղին։

«Մովսիսյանն ընդհանրապես համոզիչ չէր։ Նա լավ խաղացող է․ բայց շատ յուրահատուկ է եւ դժվար թե համապատասխանի այն ֆուտբոլին, որը ցանկանում է տեսնել Դմիտրի Ալենիչեւը»,- նշել է Լովչեւը։

Հիշեցնենք, որ վերջերս ռուսական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Սպարտակը» մտադիր է այս ձմռանը տրանսֆերի հանել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Յուրա Մովսիսյանին եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով