19:57  ,  22 հունիսի, 2012

Մոդրիչը համաձայնել է տեղափոխվել «Ռեալ»

Անգլիական «Տոտենհեմի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է Marca-ն:

Մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է դաշտի կենտրոնում օգտագործել Մոդրիչ – Խաբի Ալոնսո տանդեմին:

Խորվաթ ֆուտբոլիստին՝ միջավայրը փոխելու որոշման հիմնական խթան է հանդիսացել Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորությունը: Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 2011-2012-ի մրցաշրջանի արդյունքներով դուրս մնաց Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարին մասնակցելուց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով