Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Բորնմութին» եւ պարտության մատնեց 2:0 հաշվով: Արսեն Վենգերի գլխավորած թիմը 39 միավորով բաձրացավ ընթացիկ առաջին տեղ: 38 միավոր ունեցող «Լեսթերը» 19-րդ տուրի հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ կանցկացնի դեկտեմբերի 29-ին:
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Լոնդոնի «Չելսիի» դիմակայությունում դարպասի գրավում չգրանցվեց: Լուի վան Գալի գլխավորած մանչեսթերյան թիմը 30 միավորով 6-րդն է, «Չելսին» 20 միավորով 14-րդն է:
Լոնդոնի «Տոտենհեմը» 2:1 հաշվով առավելության հասավ «Ուոթֆորդի» նկատմամբ եւ 35 միավորով բարձրացավ ընթացիկ երրորդ տեղ՝ շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին», որը եւս ունի 35 միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել:
Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր
«Արսենալ» - «Բորնմութ»՝ 2:0
Գաբրիել Պաուլիստա, 27, Մեսութ Օզիլ, 63
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 0:0
«Վեստ Հեմ» - «Սաութհեմփթոն»՝ 2:1
Մայքլ Անտոնիո, 69, Էնդի Քերոլ, 79 - Կարլ Ջենկինսոն, 13, ինքնագոլ
«Քրիսթալ Փելաս» - «Սուոնսի»՝ 0:0
«Էվերտոն» - «Սթոք Սիթի»՝ 3:4
Ռոմելու Լուկակու, 22, 64, Ժերար Դեուլոֆեու, 71 – Ջորդան Շաքիրի, 16, 45, Խոսելու, 80, Մարկո Արնաուտովիչ, 90+1
«Նորվիչ» - «Աստոն Վիլա»՝ 2:0
Ջոնաթան Հաուսոն, 24, Դյոմերսի Մբոկանի, 87
«Ուոթֆորդ» - «Տոտենհեմ»՝ 1:2
Օդիոն Իգալո, 41 – Էրիկ Լամելա, 17, Սոն Հուն Մին, 90
Հեռացում՝ Նաթան Ակե («Ուոթֆորդ»), 63
«Վեստ Բրոմվիչ» - «Նյուքասլ»՝ 1:0
Դարեն Ֆլեթչեր, 78
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:04 , 5 նոյեմբերի
11:33 , 5 նոյեմբերի
11:01 , 5 նոյեմբերի 
10:45 , 5 նոյեմբերի
10:08 , 5 նոյեմբերի
09:37 , 5 նոյեմբերի
09:06 , 5 նոյեմբերի
01:54 , 5 նոյեմբերի
23:41 , 4 նոյեմբերի
22:19 , 4 նոյեմբերի