19:51  ,  22 հունիսի, 2012

Եվրո-2012. Միրոսլավ Կլոզեն կլինի մեկնարկային կազմում

Եվրո-2012-ում Գերմանիայի հավաքականի լավագույն ռմբարկու Մարիո Գոմեսը կմնա պահեստայինների նստարանին, այսօր, հունիսի 22-ին կայանալիք Գերմանիայի – Հունաստան խաղում։ Նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա Միրոսլավ Կլոզեն։ Տեղեկատվական արտահոսքը հրապարակել է գերմանական Bild-ը։

Գերմանացի վերլուծաբանները փաստարկում են, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Կլոզեին դուրս կբերի խաղադաշտ, քանի որ նրա փորձն ու խաղաոճը եւ կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ կարող են լինել Հունաստանի հավաքականի դեմ։

Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչի Գերմանիա - Հունաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով