17:10  ,  28 դեկտեմբերի, 2015

Globe Soccer Awards-2015-ի դափնեկիրները (ֆոտոշարք)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է 2015 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ եւ ստացել է Globe Soccer Awards մրցանակը: Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է ԱՄԷ-ում, գրում է Daily Mail-ը:

«Բարսելոնան» ճանաչվել է տարվա թիմ, իսկ ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատար Բելգիայի հավաքականը գլխավորող Մարկ Վիլմոտսը՝ լավագույն մարզիչ:

Տարվա լավագույն մրցավարը ուզբեկ Ռավշան Իրմատովն է, իսկ լավագույն գործակալը՝ պորտուգալացի Ժորժե Մենդեշը: «Լավագույն նախագահ» մրցանակը բաժին է հասել «Բարսելոնայի» ղեկավար Խոսեպ Մարիա Բարտոմեուին:

Տպավորիչ կարիերա ունենալու համար պարգեւատրվել են նաեւ իտալացի Անդրեա Պիրլոն ու անգլիացի Ֆրենկ Լեմպարդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում