19:45  ,  22 հունիսի, 2012

Պաոլո Ռոսի. Անգլիան լավ թիմ չունի

Կլինի իսկական հանդիպում երկու կարեւոր ֆուտբոլային գերտերությունների միջեւ, նշել է Իտալիայի հավաքականի լեգենդար հարձակվող, 1982թ. աշխարհի առաջնության լավագույն խաղացող Պաոլո Ռոսին` իր տեսակետը հայտնելով Եվրո-2012-ի կիսաեզրափակիչում կայանալիք Անգլիա – Իտալիա հանդիպման մասին:

«Անգլիայի մոտ ես լավ թիմ չեմ տեսնում, իսկ Իտալիայի հավաքականը թիմ է, որը շարունակում է աճել: Վերջին երկու հանդիպումները դրանք հստակ ցույց տվեցին:
Բալոտելի՞ն: Եթե խոսքը նրա տեխնիկայի մասին է, ապա նա կատարյալ խաղացող է, բայց նույնը չես ասի նրա մտածելակերպի մասին»,- Ռոսիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Անգլիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 24-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով