14:14  ,  28 դեկտեմբերի, 2015

Չավի. Հարգում եմ Մոուրինյոյին, բայց այլ կերպ եմ պատկերացնում ֆուտբոլը

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավի Հերնանդեսն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը վերջերս հեռացվել էր Լոնդոնի «Չելսիից»:

«Մոուրինյոն միշտ ցանկացել է հաղթել ամեն գնով, եւ դա խոսում է այն մասին, թե ինչպես է նա հարցեր լուծում: Ես հարգում եմ այդպիսի փիլիսոփայությունը, սակայն ամեն գնով հաղթանակի հասնելը նշանակում է, որ միշտ չես կարող հավատարիմ լինել քո փիլիսոփայությանը: Ես հարգում եմ Մոուինյոյին, նա հասել է մեծ նվաճումների, սակայն ֆուտբոլն այլ կերպ եմ պատկերացնում»,- քաթարյան «Ալ Սադի» 35-ամյա կիսապաշտպան Չավիի խոսքը մեջբերում է Record-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս