19:21  ,  22 հունիսի, 2012

Ձագոեւի դիպլոմայինի պաշտպանությունը եւ հարսանիքը

Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Ալան Ձագոեւը Տոլյատիում «գերազանց» գնահատականով պաշտպանել է դիպլոմային աշխատանքը, տեղեկացնում է Интерфакс-ը:

Ձագոեւի դիպլոմայինի թեման եղել է բարձրագույն լիգայի ակումբների խաղացողների մարզումային եւ մրցումային գործունեության հարաբերակցության օպտիմիզացիան: Ռուս ֆուտոլիստին տրվել է «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասնագետի» որակավորում:

Նշվում է, որ դիպլոմի պաշտպանությունը անցել է «էքստրեմալ»` բազմաթիվ երկրպագուների եւ լրագրողների ներկայությամբ:

Դրանից հետո կայացած ասուլիսում Ձագոեւը լրագրողներին պատմել է գալիք հարսանիքի մասին, որը տեղի կունենա Մոսկվայում եւ հայրենիքում` Օսեթիայում, ինչպես նաեւ խոսել է եվրոպական ակումբներում խաղալու իր ցանկության մասին, եթե նրան համապատասխան առաջարկներ արվեն:

Հիշեցնենք, որ Ձագոեւը Եվրո-2012-ում Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ երեք գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով