15:24  ,  27 դեկտեմբերի, 2015

Նեյմարը հրաժարվել է բանակցել «Ռեալի» հետ

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ, որը հետաքրքրված է նրա ծառայություններով:

Sport.es-ի համաձայն՝ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մի քանի անգամ զանգել է Բրազիլիայի հավաքականի ավագի հորը, սակայն նա հրաժարվել է բանակցել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:

Բրիտանական մամուլի համաձայն՝ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու դեպքում փորձելու է Նեյմարին տանել անգլիական ակումբ: Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print